Վանաձորում այսօր վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։
Վանաձորի ԲԿ-ից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ երեխան Երևանի մասնագիտացված ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռազմիկ Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Տաշիրի խճուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա Դ․ Ա․-ին: