Մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ մեկ այլ գործով «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում գտնվելու պատճառով չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին։ Նա դատավոր Սարգիս Պետրոսյանին հայտնեց, որ տվյալ գործը 80 հատորից հասել է 120 հատորի, ու ինքը դրանց չի կարողանում ծանոթանալ կալանքի տակ գտնվելու պատճառով։

Նշեց` անցած անգամ գործի նյութերը թղթային տարբերակով բերելուց հետո նրան խցում տեղ չի մնացել։

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ում պահման պայմաններին, ապա Ռոբերտ Քոչարյանը՝ իր գործով դատական նիստին հայտարարեց․ «Անկեղծ ասած՝ չէի ուզում անդրադառնալ պահման պայմաններին, բայց ես մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է»։

Նիստը հետաձգվեց, կշարունակվի նոյեմբերի 27-ին, ժամը 10։00-ին։

Leave a comment