Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Ծինփինին․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը Շենժենում կայացած հանդիպման ընթացքում Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներին որևէ փաստաթուղթ չի փոխանցել։

Նոյեմբերի 19-ին Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին եռակողմ հանդիպումը։ Բանակցությունները տևել են ավելի քան մեկուկես ժամ։

Հանդիպման արդյունքներով առաջնորդներն ընդունել են խաղաղության հռչակագիր։

Leave a comment