3896 ավտոմեքենա՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 16-23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 182 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 123 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 107 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, չամրակապված վարելու՝ 1195, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 330, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 138, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 59 և 1146 այլ իրավախախտում։ 138 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 88-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 19-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 21-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 959-ը՝ առանց ձմեռային անվադողերի և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 88 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17172 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 228 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 719 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 413 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 90, չամրակապված վարելու՝ 2742, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 366, վարելու ընթացքում ծխելու՝ 761, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 1198, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 107, արագության գերազանցման՝ 2222 և 6753 այլ իրավախախտում։ 212 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 860-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 143-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 280-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 2937-ը՝ առանց ձմեռային անվադողերի և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 31 անձ։

Leave a comment