Երեք լցանավեր, որոնք խախտել են Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի համար սահմանված անցման կանոնները, բախվել են ծովային ականների և բռնկվել․ հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ լցանավերից մեկը եղել է նեղուցի հարավային ափի մոտ, իսկ մյուս երկուսը՝ արևելյան հատվածում։ Իրանական կողմը նշել է, որ երեք նավերն էլ ուղեկցվել են ամերիկյան ռազմական ինքնաթիռների կողմից։
ԻՀՊԿ-ն նշել է, որ ամերիկյան օդային ուղեկցող խմբին չի հաջողվել կանխել պայթյուններն ու հրդեհները։ Իրանական կողմը խոստացել է առաջիկա ժամերին հրապարակել միջադեպերի տեսագրությունները։