Այսօր նայելով ձեր աչքերին՝ նա առանց վարանելու սուտ ասաց. Նարեկ Կարապետյանը ներկայացրեց «Ուժեղ Հայաստանի» ուղերձը

«Եթե արտաքին ճնշմամբ չի արվում, ինչու ԱԺ-ում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինայնն ասաց՝ ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը»,-Նոր սահմանադրության տեքստի վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ուղերձը ներկայացնելու ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հերքելով Նիկոլ Փաշինյանի  և ՔՊ-ականների հայտարարությունը, թե նոր սահմանադրությունը արտաքին ճնշմամբ չեն փոխում;

Կարապետյանը եզրակացրեց, որ Փաշինյանը բանակցում է հենց Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը;

 

«Այսօր նայելով ձեր աչքերին՝ նա առանց վարանելու սուտ ասաց և այդ սուտը հենց նոր ապացուցվեց, որովհետև մեզ ասում է՝ գնամ ասեմ, որ սա վերջին զիջումն է, մեկ էլ գալիս ասում է՝ սա իրենց պահանջը չէ; Եթե իրենց պահանջը չէ, ինչն է վերջին զիջումը» ,-ասաց Կարապետյանը;

Leave a comment