Ավելի վաղ «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահ Արիֆ Հաջիլին հայտնել էր, որ հունիսի վերջին իրեն նույնպես արգելել են լքել Ադրբեջանը, երբ նա փորձել է մեկնել Ավստրիա։
Ազգային ժողովրդավարական ուժերի խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին էլ հայտնել էր, որ իր նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանվել 2025 թվականի նոյեմբերին։ Հասանլիի խոսքով՝ սահմանափակումը կիրառվել է այն բանից հետո, երբ նա հարցաքննվել է որպես վկա՝ նախագահի նախկին օգնական Ռամիզ Մեհդիևի վերաբերյալ քրեական գործի շրջանակում, և մինչ օրս ուժի մեջ է։
Ադրբեջանի քաղաքական կյանքում երկար տարիներ ազդեցիկ դեր ունեցած Մեհդիևին 2025 թվականի հոկտեմբերին մեղադրել են իշխանության դեմ պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Գործի շրջանակում հարցաքննվել են ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, իսկ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ձերբակալվել է որպես կասկածյալ։
Հասանլին նշել է, որ սահմանափակման պատճառով չի կարողանա մասնակցել 2027 թվականի հունվարին ԱՄՆ-ում նախատեսված միջազգային գիտական համաժողովին։
OC Media-ն «Մուսավաթ» կուսակցությունը, որի արմատները գալիս են 1911 թվականին հիմնադրված համանուն կուսակցությունից, Ադրբեջանում վերաստեղծվել է 1992 թվականին և երկրի ամենահին ընդդիմադիր կուսակցություններից մեկն է։ Այն շարունակում է հանդիպումներ անցկացնել իր տարածքային կառույցների հետ, պարբերաբար հանդես է գալիս բանտարկված լրագրողների և ակտիվիստների ազատ արձակման, ինչպես նաև այն ամենի դադարեցման կոչերով, ինչն անվանում է քաղաքական բռնաճնշումներ։ Նոյեմբերի 16-ին կայացած վերջին գործադիր նիստում կուսակցությունը քննարկել է մարզային կառույցների գործունեությունը, ինչպես նաև ձերբակալված ակտիվիստների և լրագրողների գործերը։
«Մուսավաթը» դերակատարում է ունեցել նաև ընդդիմության մի շարք խոշոր նախընտրական արշավներում։ 2003 թվականի նախագահական ընտրություններում, պաշտոնական արդյունքների համաձայն, Իսա Ղամբարը ստացել է ձայների 14 տոկոսը։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցել է «Ազադլիգ» («Ազատություն») դաշինքի կազմում՝ ստանալով չորս մանդատ։ Կուսակցությունը մասնակցել է նաև ընտրությունների բոյկոտներին՝ ընդդիմադիր այլ ուժերի հետ միասին, այդ թվում՝ 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։