Նոյեմբերի 23-ին՝ ժամը 20։05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում: