«Շչելկունչիկ-կախարդական իմերսիվ շոու». ամանորյա ամենասպասված հրաշքը՝ բոլորովին նոր ձևաչափով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պատրաստվե՛ք անհավանական ճամփորդության դեպի հրաշքների ու երևակայության աշխարհ։ Դեկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կբացվեն կախարդանքի դռները. տեղի կունենա «ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ – ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԻՄԵՐՍԻՎ ՇՈՈՒ» աննախադեպ նախագծի պրեմիերան։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Generation Project-ը և DJAN AI Studio-ն միավորել են իրենց ստեղծագործական ուժերը՝ երևանյան հանդիսատեսին պարգևելու ամանորյա անմոռանալի տոն՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» հանճարեղ բալետի երաժշտության հիման վրա։ Այս տոնական նախագծի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Երևանում առաջին անգամ համաշխարհային դասական գլուխգործոցը կվերածվի գերժամանակակից տեսալսողական հրավառության։ Այստեղ Չայկովսկու անմահ մեղեդիները՝ սիմֆոնիկ նվագախմբի հզոր, կենդանի հնչողությամբ, միաձուլվում են հատուկ այս շոուի համար ստեղծված կինեմատոգրաֆիկ 3D անիմացիայի և նորագույն պրոյեկցիոն տեխնոլոգիաների հետ։

Սա պարզապես համերգ չէ, այլ իրական կախարդանք, որտեղ դասական արվեստն ու ապագայի տեխնոլոգիաները ջնջում են իրականության սահմանները։ Յուրաքանչյուր նոտա կենդանանում է, իսկ դահլիճը վերածվում հսկայական հեքիաթային տիեզերքի՝ պարգևելով բոլորովին նոր զգացողություններ ու անկրկնելի հույզեր։

 

Կլարայի և Շչելկունչիկի հետ միասին դուք կանցնեք Սուրբ Ծննդյան գիշերվա ամենաառեղծվածային արկածներով. կհայտնվեք Մկների Թագավորի դեմ մղվող դինամիկ ու կատաղի ճակատամարտի կիզակետում, կշրջեք ձմեռային շողշողուն ու կախարդական անտառի խորքերով, կբացահայտեք Քաղցրավենիքների թագավորության վառ, գունեղ ու քաղցրահամ աշխարհը։

Այս երեկո դուք պարզապես հանդիսատես չեք լինի, այլ կդառնաք հեքիաթի լիիրավ մասնակիցը։ Եկե՛ք միասին զգանք Ամանորի շունչը, վայելենք հզոր երաժշտության ուժը և հավատանք հրաշքներին։
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

THE NUTCRACKER – A MAGICAL IMMERSIVE SHOW

Երաժշտություն՝ Պյոտր Իլյիչ Չայկովսկի
Կատարող՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Բեմադրող ռեժիսոր՝ Արտյոմ Բաղդասարյան Սցենարի մշակում՝ Մարիաննա Գրիգորյան Նախաձեռնող և կազմակերպիչ՝ New Generation Project Վիզուալ ներկայացում՝ DJAN AI Studio

ՊՐԵՄԻԵՐԱ

2026 թվականի դեկտեմբերի 20՝ ժամը՝ 18:00, Արամ Խաչատրյան համերգասրահ

Տոմսերի արժեքը՝ 5,000–20,000 ՀՀ դրամ՝ կախված նստատեղերի կարգից։

Դեկտեմբերի 20-ի պրեմիերայից հետո նախատեսվում են նաև լրացուցիչ ներկայացումներ՝ մինչև տարեվերջ և 2027 թվականի հունվար ամսին։

«ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ — ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԻՄԵՐՍԻՎ ՇՈՈՒ»-ն հրավեր է բոլորին՝ անկախ տարիքից, վերապրելու մանկության ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը՝ դասական երաժշտության և ժամանակակից տեխնոլոգիաների բացառիկ համադրությամբ։

Այս Սուրբ Ծնունդին հեքիաթը կենդանանում է։

Leave a comment