ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրառումը․
2018-ի «հեղափոխության» վերջնական նպատակն էր հայ ժողովրդին հեռացնել «պատմական կաղապարներից»՝ պարտադրելով «ալիեւյան սահմանադրություն«։
Ամեն ինչ սկսվեց 2018-ի գարնանը ՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյան «մերժելով»։
Դա ոչ թե մի քաղաքական ուժի ,այլ մի ողջ Անկախության գաղափարի ու Արցախյան շարժման մերժում էր,որին հաջորդեց Բոլթոնի հանձնարարականը հրաժարվելու «պատմական կաղապարներից»։
Նպատակն էր,որպես ինքնիշխան ու ինքնուրույն գործոն ՀՀ սուբյեկտայնության զրոյացումն էր։
Այնուհետեւ տեղի ունեցան Արցախի հանձնումը,Ցեղասպանության ճանաչումից հրաժարումն ու հարձակումը Հայ Եկեղեցիւ վրա։
Այս ծրագրի նպատակն էր նաեւ ՀՀ-ՌԴ դաշնակգային կապերի քայքայումն ու ՀՀ-ն դնել արտաքին կառավարման տակ թուրք-ադրբեջանական տանդեմից ։
Իսկ վերջնական նպատակին հասնելու համար նրանց խանգարում է Անկախության հռչակագրի առկայությունը ու դա է պատճառը,որ նրանք կռիվ են հայտարարել Անկախության հռչակագրին։
Ի՞նչ պետք է անել…
1. Սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմարիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար։
2. Բացատրել հասարակությանը,որ այս նախաձեռնությունը գալիս է արտաքին կենտրոններից / մասնավորապես նաեւ Ադրբեջանից/:
3. Չտրվել ճնշումներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանացումը։