Այսօր տրվեց ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Ուղերձով հանդես եկան Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփն իր խոսքում ասաց․ «Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների, էներգետիկ ռիսկերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովել, որ այն ունենա մեծ հաջողություն»։
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում իրականացվում է ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ այսօր արդեն մի քանի հատվածներում աշխատանքները մեկնարկել են։
«Սա իրականում պատմական իրադարձություն է, որը միտված է տարածաշրջանի խաղաղությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Նախապատրաստական աշխատանքներին կհաջորդեն արդեն բուն խոշոր շինարարական աշխատանքները։ Եվ ես հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա՝ հանուն Հայաստանի և հանուն Հայաստանի հարատև խաղաղության և զարգացման»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: