Վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է, առկա է արտահոսք
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է․ առկա է արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Իրականացվում է հեղուկի տեղափոխում