Չէ, չէ մենք Արարատի դեմ չենք պայքարում, ուղղակի հեռացնում ենք ցանկացած հիշատակում Արարատի մասին։
Գործող Սահմանադրության մեջ գրված է՝ Հոդված 21, կետ՝ 2.
«Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»։
Այս կետը հեռացվել է, փոխարենը գրվել է՝
«Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով»
Այսինքն ՔՊ-ն անոնսում է հաջորդ հանրաքվեն, որը կանցկացնեն «եթե զինանշանը չփոխենք, պատերազմ է լինելու» սպառնալիքի տակ։
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր