«Այո, ոչ բոլորն են Նիկոլ Փաշինյանին ընտրել, մենք ժողովրդավար կուսակցություն ենք»․ ինչպես է ձեւավորվել ՔՊ ցուցակը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքներին։

Նա նշեց, որ քվեարկության մասնակիցների թիվը 1028 է եղել, սակայն վավեր քվերաթերթիկների թիվը կազմել է 932։ Ցուցակն արդեն հրապարակվել է, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը՝ 894 քվեով։

Հարցին՝ այսինքն՝ կան մարդիկ ովքեր ՔՊ-ում չեն քվեարկե՞լ Նիկոլ Փաշինյանի օգտին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այո, մենք ժողովրդավար կուսակցություն ենք, եւ դուք էլ խոսելու թեմա ունեք այդ իմաստով։ Ես ուզում եմ արձանագրել, որ սա Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է՝ իր թափանցիկության եւ ժողովրդավարության տեսանկյունից»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նշենք, որ ՔՊ գրասենյակում անցկացվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի փակ, գաղտնի, վարկանիշային քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված է եղել 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաեւ երկրորդ փուլ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment