Հայաստանի տարածքում հոկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-ից +22 աստիճանի սահմաններում, իսկ երեկոյան կանխատեսվում է +13-ից +15 աստիճան։ Հանրապետության մյուս մարզերում ևս կպահպանվի տաք եղանակ․ Արարատի և Արմավիրի հովտային շրջաններում, ինչպես նաև Վայոց ձորի նախալեռներում ցերեկը սպասվում է մինչև +20-ից +23 աստիճան տաքություն։ Շիրակում և Լոռիում օդի ջերմաստիճանը կհասնի +13-ից +18-ի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում՝ +16-ից +20-ի, իսկ Գեղարքունիքում՝ +11-ից +15 աստիճանի։ Տավուշի հովիտներում օդի ջերմաստիճանը կտատանվի +16-ից +19, Սյունիքի հովտային շրջաններում՝ +18-ից +21, իսկ լեռնային հատվածներում՝ +9-ից +12 աստիճանի սահմաններում։