Գեղամ Նազարյանը հրապարակային ներողություն կխնդրի լրագրողներ Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից

Լրագրող Անի Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել լրագրողներ Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, ինչպես նաև հերքել զրպարտչական հայտարարությունները։

Նոյեմբերի 20-ին հրապարակված վճռով դատավոր Տիգրան Գրիգորյանը սահմանել է, որ Նազարյանը պետք է առնվազն 1,000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում հրապարակի հետևյալ տեքստը՝ առանց փոփոխությունների.

«Ես՝ Գեղամ Նազարյանս, ներողություն եմ խնդրում Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից Տավուշի մարզի Կիրանց համայնքում Սուրբ երրորդություն եկեղեցու շրջակայքում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար և հերքում եմ նաև նրանց հասցեագրված զրպարտչական արտահայտությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment