Եվրոպական լրագրողների ֆեդերացիան դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) վերահաստատում է Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ լրագրողների հետ շփվելիս հարգալից խոսելաոճ պահպանելու, զսպվածություն ցուցաբերելու և նրանց մասնագիտական աշխատանքը հարգելու վերաբերյալ, նույնիսկ այն դեպքերում, երբ լրագրողը չի կիսում նրա տեսակետները։

«Ինչպես ընդգծել է Հայաստանի ժուռնալիստների միությունը, Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը «վաղուց արդեն թիրախավորում են նաև այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք անվերապահորեն չեն կիսում նրա տեսակետները և նրան անհարմար հարցեր են ուղղում»։

Մենք միանում ենք Հայաստանի ժուռնալիստների միության կոչին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնելու լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը և վերջ դնելու նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու բոլոր փորձերին։

«Լրագրողին վիրավորելը ոչ միայն հարձակում է մեկ անձի վրա, այլև հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների վրա։ Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը հատուկ պատասխանատվություն է կրում լրագրողների և նրանց մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանք դրսևորելու համար»,- հայտարարել է Եվրոպական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Մայա Սեվերը։

Leave a comment