Հայկ Մարտիրոսյանն ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակում

Բաժանորդագրվել

Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը` 17-րդ հորիզոնականը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարը, որին մասնակցել են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։

Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիդեռլանդները ներկայացնող գրոսմայստեր Անիշ Գիրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան։

«Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։

Ֆեդերացիան հիշեցրել է, որ մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել են Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։

Մրցաշարին մասնակցել է նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Leave a comment