«Հրապարակ»․ Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի են մատնվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետ է սահմանվել ինքնակամ, այսպես կոչված, ապօրինի շինությունների հաշվառման համար։ Այն քաղաքացիները, ովքեր չեն հասցնի մինչեւ այս ժամկետը հաշվառել իրենց ապօրինի ավտոտնակները կամ կցակառույցները, կզրկվեն տարիներով իրենց օգտագործած գույքից։ Այս վերջնաժամկետը քաոտիկ վիճակ է ստեղծել ոլորտում: 

Բանն այն է, որ ապօրինի գույքի հաշվառման առաջին քայլն ինքնակամ տարածքների չափագրումն է, իսկ ներկայում չափագրողների լուրջ կրիզիս կա, ավելի ճիշտ՝ առաջիկա երկու ամիսների համար շատ դժվար է չափագրող մասնագետ գտնելը։ 

Սա է խուճապ առաջացրել մարդկանց մոտ, ուստի կառավարությունը պետք է կա՛մ համապատասխան մասնագետներով ապահովի, կա՛մ երկարացնի օրենքով սահմանված վերջնաժամկետը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment