Հաքերները մուտք են գործել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի կենտրոնացված տվյալների բազա, որն օգտագործվում է երկրի ոստիկանական բաժանմունքների կողմից՝ օրդերների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու և անձնական տվյալները ստուգելու համար. հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ՀԴԲ-ն հետաքննում է իր համազգային քրեական տվյալների բազայի ենթադրյալ ներխուժումը, որը ծառայում է որպես կենսական կապ դաշնային, նահանգային և տեղական իրավապահ մարմինների միջև։ Բյուրոն հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։
Սա վերջին ժամանակներում ՀԴԲ հարթակների վրա երկրորդ կիբերհարձակումն է։
Սեպտեմբերին «Shiny Hunters» անունով հայտնի հաքերային խումբը հայտնել էր, որ ներխուժել է ՀԴԲ-ի հետ կապված մի քանի ծառայություններ՝ ենթադրաբար հասանելիություն ունենալով գործակալության բոլոր աշխատակիցներին և աշխատանքի դիմորդներին պատկանող տվյալներին։
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը հայտարարել էր, որ բյուրոն մի քանի ձերբակալություններ է կատարել գործի կապակցությամբ և շարունակում է աշխատել խմբի մյուս անդամների ինքնությունը պարզելու ուղղությամբ։