ՔՊ–ում «վերապատրաստումներ» են գնում՝ ինչպես «ծախեն» նոր Սահմանադրությունը․ ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20261121/qpum-verapatrastumner-en-gnum-inchpes-tsakhen-nvor-sahmanadrutjuny-zlm-109609901.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/07/05/44723998_0:0:1423:1067_1920x0_80_0_0_b26bd89d867d85ee1e2cd6ac3d1a86d1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), սահմանադրություն

հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), սահմանադրություն

Բաժանորդագրվել

Սահմանադրության նախագիծը հրապարակվելու է նոյեմբերի 23-ին,, իսկ մինչ այդ Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ ՔՊ-ում «վերապատրաստումներ» են գնում, թե ինչպես «ծախել» նոր Սահմանադրության նախագիծը հանրության վրա։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Թերթի տեղեկություններով` զոնդաժ է արվում, հանրային տրամադրություններ են շոշափվում նախագիծը շահավետ լույսի ներքո ներկայացնելու համար։

Ըստ պարբերականի` ՔՊ-ականներն առաջիկա օրերին կսկսեն խոսել նոր նախագծի «լուսավոր» կետերի, օրինակ՝ վարչապետի լիազորությունների սահմանափակման, ընդդիմության լիազորությունների մեծացման, դատական համակարգի անկախության և այլ հարցերի մասին` հուսալով, թե կմոլորեցնեն հանրությանը։

«Իշխանությունն արդեն հույս չունի, որ ընդդիմությանը կհամոզի 7 ձայնով կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելուն: Ահա ինչու ՔՊ-ում վստահ են` Փաշինյանն այլ շանս չունի, քան հրաժարական տալն ու արտահերթի գնալը: Ասում են՝ Ալիևն այս հարցում կոմպրոմիսի չի գնում և ժամկետը չի հետաձգում»,- գրում է «Հրապարակը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահմանադրության նախագիծը հրապարակվելու է նոյեմբերի 23-ին,, իսկ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։

Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։

Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։

Leave a comment