Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Դուբլինում Բաքվի բարբարոսական վարչախմբի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք է գնում անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում երկկողմ համագործակցության կարևորության և անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ողջունելու մասին։
Առաջին հայացքից ոչ շատ կարևոր թվացող այս հարցերն իրականում ունեն լուրջ նշանակություն Բաքվի բռնապետի համար՝ հաշվի առնելով այն, որ, ի տարբերություն Հայաստանի, արհեստածին Ադրբեջանում քաղցրահամ ջրի խնդիրն այնքան արդիական է, որ վարչախումբը ստիպված սկսել է կառուցել Կասպիցի ջրի աղազերծման թանկարժեք գործարան՝ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին խմելու ջրով ապահովելու համար։
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է, ուստի պատահական չէ, որ Դուբլինում քննարկման առարկա է դարձել նաև այս հարցը, որն, ի դեպ, անհրաժեշտ կամքի, ճշգրիտ ծրագրման և օգտագործման դեպքում, կարող է նաև լուրջ լծակ դառնալ մեր ձեռքում»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: