Նոյեմբերի 19-ին Բուխարեստի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Եվրատլանտյան դիմակայունության կենտրոնի նախագահ, պետքարտուղար, դեսպան Լուչիան Ֆատուի հետ։
Զրուցակիցները քննարկել են հանրային և ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման, ճգնաժամային կառավարման, ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու ոլորտներում համագործակցության հարցեր։
Լուչիան Ֆատուն ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, մշակված վերլուծական գործիքակազմն ու միջազգային դասընթացների անցկացման փորձը։
Դավիթ Կարապետյանը ռումինացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հաջորդ տարվա մայիսին կայանալիք «Երևանյան երկխոսություն» համաժողովին։
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և ռումինական համապատասխան կառույցների միջև երիտասարդ դիվանագետների ու փորձագետների փոխանակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ գործընկերության հաստատման այլ հնարավորություններին։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: