Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում սկսել են ուսումնասիրել Ախուրյան խոշորացված համայնքի Առափի գյուղում նոյեմբերի 1-ին և 2-ին կատարված ապօրինի ծառահատման դեպքը։
Ոստիկանության Ախուրյանի բաժինը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Առափիի 58-ամյա բնակիչներից մեկը, որը չի աշխատում, փողոցներից մեկի հարևանությամբ գտնվող համայնքապատկան տարածքից ապօրինի հատել է «Ուռենի» տեսակի ծառեր։
Դեպքի վայր է մեկնել ավագ համայնքային ոստիկանը՝ օպերատիվ խմբով, որը և զեկուցագիր է ներկայացրել ենթադրյալ հանցագործության մասին։
Ոստիկանություն է հրավիրվել քաղաքացին, որը հայտնել է, որ նոյեմբերի 1-ին և 2-ին նշված տարածքից՝ առանց համապատասխան թույլտվության, իրեն պատկանող բենզասղոցով հատել է 4 հատ մեծ և 2 հատ փոքր չափի «Ուռենի» տեսակի ծառեր, որոնց մեծ մասը թողել է ծառերի մոտ, իսկ մյուս մասը պահեստավորել է իր տան բակում՝ որպես վառելափայտ՝ հետագայում օգտագործելու համար։ Ի դեպ, բնակիչը չի աշխատում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: