https://arm.sputniknews.ru/20261120/emn-chi-karvogh-hajastanin-ognel-energetik-volvortum-da-nranc-tujl-kvoghmn-e-pvordzaget-109573815.html
ԵՄ–ն չի կարող Հայաստանին օգնել էներգետիկ ոլորտում, դա նրանց թույլ կողմն է. փորձագետ
ԵՄ–ն չի կարող Հայաստանին օգնել էներգետիկ ոլորտում, դա նրանց թույլ կողմն է. փորձագետ
Sputnik Արմենիա
Մանվելյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պոպուլիստական հայտարարություններ անելու փոխարեն պետք է կենտրոնանան դեպի Իրան ձգվող երրորդ բարձրավոլտ… 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T19:24+0400
2026-11-20T19:24+0400
2026-11-20T19:24+0400
էլեկտրաէներգիա
էներգետիկա
հայաստան
արմեն մանվելյան
իրանի իսլամական հանրապետություն
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1255/73/12557366_0:84:1600:984_1920x0_80_0_0_0f0c8d64d89f310759c20202a2fceefd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Եվրամիությունը չի կարող որևէ կերպ օգնել Հայաստանին էներգետիկ ոլորտում և այդ առնչությամբ նրանց խոստումները հեռու են իրականությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ-միջազգայնագետ, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։ Նշենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նոյեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո սոցցանցում գրել էր, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին ձմռանն ընդառաջ դիվերսիֆիկացնել էներգամատակարարման աղբյուրները։ Իսկ նոյեմբերի 12–13-ին Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների, Մեծ Բրիտանիայի և այլ պետությունների ղեկավարները հայտարարություն էին ընդունել՝ վերահաստատելով Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանն ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանն աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։Մանվելյանի խոսքով՝ Եվրամիությունն ինքն է մեծապես կախված նավթի և գազի ներմուծումից, ինչպես նաև խնդիրներ ունի ատոմակայանների կառուցման ոլորտում։ Հետևաբար դժվար է պատկերացնել, թե ԵՄ-ն ինչ գործնական աջակցություն կարող է առաջարկել Հայաստանին հենց էներգետիկայի բնագավառում։Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցումը չափազանց ռիսկային էՓորձագետը նույնքան թերահավատ է նաև Իրանի հետ համատեղ նավթավերամշակման գործարան կառուցելու՝ Հայաստանի իշխանությունների լայնորեն գովազդած ծրագրերին։ Նրա խոսքով՝ առաջին հայացքից դա շատ լավ գաղափար է, սակայն իրականում կապված է մի շարք բարդությունների հետ, որոնք նման նախագծի իրականացումը գրեթե անհնար են դարձնում։ Մանվելյանի գնահատմամբ՝ բիզնեսի տեսանկյունից սա չափազանց ռիսկային նախաձեռնություն է՝ չհաշված հարցի բնապահպանական կողմը։Նախ՝ միջին կամ խոշոր հզորության ժամանակակից նավթավերամշակման գործարանի կառուցումը զրոյից սովորաբար գնահատվում է 7–8 մլրդ դոլար և ավելի։ Երկրորդ՝ նավթավերամշակման գործարանները սովորաբար կառուցվում են ծովափնյա շրջաններում, ծովին մոտ գտնվող տարածքներում կամ նավթարդյունահանման կենտրոնների հարևանությամբ։Երրորդ՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ պարզ չէ, թե ապագա նավթավերամշակման գործարանի արտադրանքը որտեղ է իրացվելու՝ Իրանո՞ւմ, թե՞ այլ երկրներում։Չորրորդ՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանն իրեն թույլ տալ նավթավերամշակման գործարան կառուցել առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնը պատժամիջոցային քաղաքականություն է վարում Իրանի դեմ (ավելի ուշ հայտնի դարձավ, որ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ նավթավերամշակման գործարանի ստեղծման ծրագիր իրականացնել, եթե դրա պատճառով միջազգային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգ չառաջանա-խմբ.)։Նրա կարծիքով՝ նույնիսկ եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, Թեհրանը կնախընտրի այդ ներդրումներն իրականացնել սեփական տարածքում, ոչ թե Հայաստանում։ Եթե այժմ Իրանը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու նախագծին, եթե ոչ ներդրումներով, ապա գոնե մասնավոր ընկերությունների միջոցով տեխնոլոգիական և ինժեներական աջակցություն տրամադրելով, ապա պատժամիջոցների չեղարկման դեպքում Թեհրանի հետաքրքրությունը նման նախագծի նկատմամբ ընդհանրապես կվերանա։ Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների մասին խոսակցությունները փորձագետը հորդորեց դիտարկել որպես Հայաստանի իշխանությունների հերթական PR արշավի մաս։Իրանի հետ գազային համագործակցությունն ընդլայնելու հնարավորություն կաԻ տարբերություն նավթավերամշակման գործարանի՝ փորձագետը իրատեսական է համարեց Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը։ Նրա խոսքով՝ գործող Հայաստան–Իրան գազամուղի թողունակությունը լիարժեք չի օգտագործվում, և առկա են մատակարարումների ընդլայնման տեխնիկական հնարավորություններ։Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի համար առավել կարևոր է Իրանի հետ արդեն իսկ իրականացվող էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերն ավարտելը։«Իրենք կառուցում են երրորդ բարձրավոլտը, որը մինչև օրս չի ավարտվել, բայց ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ ավելի կարևոր, քան այդ TRIPP կոչվածը։ Ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ այդ երրորդ բարձրավոլտն ավարտելու և չորրորդի կառուցումը սկսելու վրա»,– նշեց նա։Մանվելյանը չբացառեց, որ նավթավերամշակման գործարանի շուրջ հայտարարությունները կարող են ունենալ նաև ներքաղաքական քարոզչական նպատակ։« Ութ տարվա մեջ բան չեն կարողացել անել, մի հատ մետրոյի կայարան չեն կարողացել սարքել, բայց նավթավերամշակման գործարան են ուզում սարքել՝ 7-ից 8 միլիարդ դոլար ներդրմամբ։ Ես դրան շատ անլուրջ եմ վերաբերվում»,–շեշտեց Մանվելյանը։Ադրբեջանի հնարավոր հակազդեցությունը գլխավոր խոչընդոտը չէՀարցին` Ադրբեջանը կարո՞ղ է խոչընդոտել Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը, Մանվելյանը պատասխանեց, որ Բաքուն դեմ կլինի Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ցանկացած խոշոր նախաձեռնության։ Սակայն փորձագետը շեշտեց, որ այս նախագծի դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը որոշիչ գործոն չի համարում։Հիշեցնենք, որ Թեհրանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բորդը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը էներգետիկայի տարբեր ոլորտներում: Բորդը խոսել է նավթարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության զգալի ներուժի մասին և նշել, որ իրանական գերատեսչությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար որևէ սահմանափակման անհրաժեշտություն չի տեսնում:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1255/73/12557366_89:0:1512:1067_1920x0_80_0_0_34385d4961f811239535512f7053b16d.jpg.webp
էլեկտրաէներգիա, էներգետիկա, հայաստան, արմեն մանվելյան, իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն
էլեկտրաէներգիա, էներգետիկա, հայաստան, արմեն մանվելյան, իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն
Մանվելյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պոպուլիստական հայտարարություններ անելու փոխարեն պետք է կենտրոնանան դեպի Իրան ձգվող երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտելու վրա և նույնիսկ մտածեն չորրորդի կառուցման մասին։
Նշենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նոյեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո սոցցանցում գրել էր, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին ձմռանն ընդառաջ դիվերսիֆիկացնել էներգամատակարարման աղբյուրները։ Իսկ նոյեմբերի 12–13-ին Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների, Մեծ Բրիտանիայի և այլ պետությունների ղեկավարները հայտարարություն էին ընդունել՝ վերահաստատելով Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանն ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանն աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Մանվելյանի խոսքով՝ Եվրամիությունն ինքն է մեծապես կախված նավթի և գազի ներմուծումից, ինչպես նաև խնդիրներ ունի ատոմակայանների կառուցման ոլորտում։ Հետևաբար դժվար է պատկերացնել, թե ԵՄ-ն ինչ գործնական աջակցություն կարող է առաջարկել Հայաստանին հենց էներգետիկայի բնագավառում։
«Երբ Եվրամիությունը հայտարարում է, որ Հայաստանին կօգնի, ես միշտ շատ կասկածամիտ եմ եղել, որ իրենք ընդհանրապես ինչ-որ բան կարող են ռեալ առաջարկել Հայաստանին, հատկապես էներգետիկայի ոլորտում։ Շատ այլ ոլորտներում, իհարկե, կարող են՝ տեխնոլոգիաների, ներդրումների, տնտեսական և այլն, բայց ոչ երբեք էներգետիկայի։ Սա իրենց ամենաթույլ տեղն է»,– ասաց Մանվելյանը։
Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցումը չափազանց ռիսկային է
Փորձագետը նույնքան թերահավատ է նաև Իրանի հետ համատեղ նավթավերամշակման գործարան կառուցելու՝ Հայաստանի իշխանությունների լայնորեն գովազդած ծրագրերին։
Նրա խոսքով՝ առաջին հայացքից դա շատ լավ գաղափար է, սակայն իրականում կապված է մի շարք բարդությունների հետ, որոնք նման նախագծի իրականացումը գրեթե անհնար են դարձնում։ Մանվելյանի գնահատմամբ՝ բիզնեսի տեսանկյունից սա չափազանց ռիսկային նախաձեռնություն է՝ չհաշված հարցի բնապահպանական կողմը։
Նախ՝ միջին կամ խոշոր հզորության ժամանակակից նավթավերամշակման գործարանի կառուցումը զրոյից սովորաբար գնահատվում է 7–8 մլրդ դոլար և ավելի։ Երկրորդ՝ նավթավերամշակման գործարանները սովորաբար կառուցվում են ծովափնյա շրջաններում, ծովին մոտ գտնվող տարածքներում կամ նավթարդյունահանման կենտրոնների հարևանությամբ։
Երրորդ՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ պարզ չէ, թե ապագա նավթավերամշակման գործարանի արտադրանքը որտեղ է իրացվելու՝ Իրանո՞ւմ, թե՞ այլ երկրներում։
«Այսինքն՝ այստեղ շատ խնդիրներ կան, այդպես բարձրագոչ հայտարարություններ կարող են անել, բայց իրականացնելը նմանատիպ ծրագրերը բավականին բարդ է։ Հստակ ես կարող եմ ասել, որ չի կարող ապահովել, դրա մասին մոռացեք։ Այդ ծավալը կարող է սպառել ինքը` Իրանը, բայց նորից եմ կրկնում՝ կառուցել նմանատիպ գործարան Հայաստանում շատ բարդ խնդիր է, շատ մեծ ներդրումներ են պահանջում, նորագույն տեխնոլոգիաների ներմուծում, այլն։ Այս պայմաններում հնարավոր չէ»,– շարունակեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ նույնիսկ եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, Թեհրանը կնախընտրի այդ ներդրումներն իրականացնել սեփական տարածքում, ոչ թե Հայաստանում։ Եթե այժմ Իրանը պատրաստակամություն է հայտնում մասնակցելու նախագծին, եթե ոչ ներդրումներով, ապա գոնե մասնավոր ընկերությունների միջոցով տեխնոլոգիական և ինժեներական աջակցություն տրամադրելով, ապա պատժամիջոցների չեղարկման դեպքում Թեհրանի հետաքրքրությունը նման նախագծի նկատմամբ ընդհանրապես կվերանա։
Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման նախապատրաստական աշխատանքների մասին խոսակցությունները փորձագետը հորդորեց դիտարկել որպես Հայաստանի իշխանությունների հերթական PR արշավի մաս։
Իրանի հետ գազային համագործակցությունն ընդլայնելու հնարավորություն կա
Ի տարբերություն նավթավերամշակման գործարանի՝ փորձագետը իրատեսական է համարեց Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը։ Նրա խոսքով՝ գործող Հայաստան–Իրան գազամուղի թողունակությունը լիարժեք չի օգտագործվում, և առկա են մատակարարումների ընդլայնման տեխնիկական հնարավորություններ։
«Գազն ուրիշ է։ Մենք Հայաստան–Իրան գազամուղով կարող ենք գազի ծավալը մեծացնել։ Այն աշխատում է իր հզորության, ասենք, 15–20 տոկոսի չափով։ Գազի դեպքում մենք կարող ենք որոշ չափով մեծացնել»,– մանրամասնեց Մանվելյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի համար առավել կարևոր է Իրանի հետ արդեն իսկ իրականացվող էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերն ավարտելը։
«Իրենք կառուցում են երրորդ բարձրավոլտը, որը մինչև օրս չի ավարտվել, բայց ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ ավելի կարևոր, քան այդ TRIPP կոչվածը։ Ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ այդ երրորդ բարձրավոլտն ավարտելու և չորրորդի կառուցումը սկսելու վրա»,– նշեց նա։
Մանվելյանը չբացառեց, որ նավթավերամշակման գործարանի շուրջ հայտարարությունները կարող են ունենալ նաև ներքաղաքական քարոզչական նպատակ։
« Ութ տարվա մեջ բան չեն կարողացել անել, մի հատ մետրոյի կայարան չեն կարողացել սարքել, բայց նավթավերամշակման գործարան են ուզում սարքել՝ 7-ից 8 միլիարդ դոլար ներդրմամբ։ Ես դրան շատ անլուրջ եմ վերաբերվում»,–շեշտեց Մանվելյանը։
Ադրբեջանի հնարավոր հակազդեցությունը գլխավոր խոչընդոտը չէ
Հարցին` Ադրբեջանը կարո՞ղ է խոչընդոտել Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը, Մանվելյանը պատասխանեց, որ Բաքուն դեմ կլինի Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ցանկացած խոշոր նախաձեռնության։ Սակայն փորձագետը շեշտեց, որ այս նախագծի դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը որոշիչ գործոն չի համարում։
«Ծրագրի հիմնական խոչընդոտը հիմնականում այդ նավթավերամշակման գործարանի կառուցման զուտ տնտեսական հաշվարկն է։ Զուտ բիզնես մտածելակերպի առումով ինքը շատ կասկածելի ու շատ ռիսկային ձեռնարկ է։ Դեռ էկոլոգիային էլ չեմ անդրադառնում»,– եզրափակեց փորձագետը։