Կալիֆոռնիայում հետաքննություն է սկսվել Nvidia-ի նկատմամբ

Կալիֆոռնիայում հետաքննություն է սկսվել Nvidia-ի նկատմամբ

Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազը, ԱՄՆ դաշնային իշխանություններից հետո, հետաքննություն է սկսել չիպերի խոշորագույն արտադրող Nvidia ընկերության նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի՝ ենթադրյալ չինացի լրտեսի հետ կապերի առնչությամբ։

Ինչպես հայտնում է BBC-ն, Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան Nvidia ընկերությանն այսպես կոչված «քննչական ծանուցագիր» (investigative subpoena՝ տեղեկություններ տրամադրելու պահանջ) է ուղարկել։

Գլխավոր դատախազը պարզաբանել է, որ մտադիր է պարզել՝ արդյոք Հուանգի գործողությունների հետևանքով Չինաստանը ձեռք չի բերել առաջադեմ չիպեր կամ գաղտնի տեղեկություններ։

«Nvidia-ն հայտնվել է միջազգային բնույթի խճճված իրավիճակում, սակայն կորպորատիվ արժեթղթերի մասին մեր [Կալիֆոռնիա նահանգի] օրենքի հիմնարար սկզբունքը հստակ է. ընկերությունները չպետք է մոլորեցնեն իրենց ներդրողներին»,- իր հայտարարության մեջ պարզաբանել է Բոնտան։

Nvidia-ի համահիմնադիր և ղեկավար Ջենսեն Հուանգն անցյալ շաբաթ հրաժարական է տվել՝ խոստովանելով, որ սիրավեպ է ունեցել իր ազգանվանակից Էլիս Հուանգի հետ, որին կասկածում են Չինաստանի հատուկ ծառայությունների օգտին աշխատելու մեջ։

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ արդարադատության և առևտրի նախարարությունները համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ Սինգապուրում գրանցված Megaspeed ընկերության նկատմամբ, որը ղեկավարել է Էլիս Հուանգը, հետաքննություն է ընթանում 2024 թվականից։ Իշխանությունները կասկածում են, որ այդ ընկերությունը, շրջանցելով ամերիկյան արգելքը, կարող էր Nvidia-ի ամենաառաջադեմ չիպերը մատակարարել Չինաստան։

Leave a comment