Քաղաքականություն
20.11.2026 | 14:41
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել այն բանից հետո, երբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակման ֆոնին անհայտ օբյեկտ է ներխուժել երկրի օդային տարածք։
«Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ հրավիրել եմ խորհրդակցություն՝ նախարարների, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների և հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Տուսկը։
Լեհական կողմը դեռևս չի հստակեցրել անհայտ օբյեկտի տեսակը և օդային տարածքի խախտման հանգամանքները։
Հիշեցննեք, որ նոյեմբերի լույս 20-ի գիշերը Ուկրաինայի հետ սահմանակից Լեհաստանի երկու շրջաններում ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի տարածքին հասցված զանգվածային հարվածի ֆոնին օդային տագնապ էր հայտարարվել։ Լեհաստանի զինվորականները հայտնել են երկրի օդային տարածք անհայտ օբյեկտների հնարավոր ներխուժման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանյ