Թրամփը պատասխանել է Տուսկի քննադատությանն ու շփոթելով նրան Նավրոցկիի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի դժգոհությանը, որն առաջացել էր Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի ընկերության մասին արված հայտարարությունների պատճառով։ Ընդ որում, Թրամփը Տուսկին շփոթել է Լեհաստանի նախագահի հետ։

Թրամփն այս մեկնաբանությունները տվել է «Fox News»-ին տված հարցազրույցում Չինաստանից վերադառնալուց հետո։

Լեհաստանի վարչապետի դժգոհությունը պայմանավորված է եղել մի միջադեպով, երբ ԱՄՆ նախագահը Շենժենում հանդիպելով Պուտինին՝ բացականչել էր. «Ո՞վ է նա։ Նա իմ ընկերն է»։

«Աստված մեզ պահի նման ընկերներից», — գրել էր Տուսկը սոցիալական ցանցերում։

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն անտեսել է Լեհաստանի վարչապետի քննադատությունը։ «Դե, ես ոչինչ չեմ կարող անել այդ կապակցությամբ։ Ես նրան վաղուց եմ ճանաչում», — ասել է Թրամփը։

Այնուհետև նա պնդել է, որ ընտրությունների ժամանակ հրապարակայնորեն աջակցել է Տուսկին՝ դրանով իսկ ապահովելով նրա հաղթանակը։ «Ինձ դուր է գալիս Լեհաստանի վարչապետը։ Մի՛ մոռացեք, ես աջակցել եմ նրան։ Եվ նա հաղթեց հենց այդ աջակցության շնորհիվ։ Գիտե՞ք, նա 10-րդ տեղում էր… նա հրաշալի մարդ է», — հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Leave a comment