https://arm.sputniknews.ru/20261120/hh-agmany-cavakcutjun-e-hajtnel-tbilisium-teghi-unecats-pajtjuni-kapakcutjamb-109580601.html
Հայաստանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Sputnik Արմենիա
ՀՀ–ն համերաշխ է եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T14:29+0400
2026-11-20T14:29+0400
2026-11-20T14:39+0400
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568137_0:120:1280:840_1920x0_80_0_0_644c87ee5bc7b99dfc48b4d24b10b22f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում։«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,– նշված է հաղորդագրության մեջ։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։Հիշեցնենք, որ նոյեմբերի 19–ին Թբիլիսիում բնակելի շենքը փլուզվել է գազի արտահոսքի պատճառով։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի 5-րդ հարկում։ Փլուզված շենքից բնակիչներին տարհանել են։Վերջին տվյալներով՝ պայթյունի և փլուզումի հետևանքով 6 մարդ է մահացել, նրանց թվում՝ 7-ամյա երեխա, որի 3–ամյա քրոջը երեկ փրկել էին ու հոսպիտալացրել մյուս 4 տուժածների հետ։Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել։
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568137_0:0:1280:960_1920x0_80_0_0_1b6ac77e9d019632f08427e903d14b95.jpg.webp
հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
ՀՀ–ն համերաշխ է եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։
«Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,–ասվում է ցավակցական ուղերձում։