Քաղաքացու ահազանգի հիման վրա «Pitstop burger»-ում հավի «շիշ թաուկի» փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Վարդան Թերեզլյանին պատկանող «Pitstop burger» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկին 35/7) իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից:

🔬 Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք. «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանում «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության 051/2021 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

❌ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

⏳ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment