Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլ անցկացնելու վերաբերյալ առայժմ պայմանավորվածություններ չկան, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ, բանակցությունները շարունակելու վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություններ և հստակ պատկերացում դեռևս չկան։
Ռյաբկովը նշել է, որ խոսքը վերաբերում է այն ձևաչափին, որով նախկինում անցկացվել են բանակցությունները, այդ թվում՝ Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպմանը։
Նոյեմբերի 17-ին Ռյաբկովը հայտարարել էր, որ Մոսկվան դեռևս հստակ պատկերացում չունի բանակցային գործընթացի շարունակման ժամկետների, վայրի և հեռանկարների վերաբերյալ։