Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան

Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան

Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալումների հետևանքն են: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքային իշխանությունն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը, ժամանակին անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ի հայտ եկող և կուտակվող խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ, իսկ ներկայիս ողջ ջանքերն ուղղված են պատասխանատվությունից փախչելուն:

Քաղաքում առկա բոլոր խնդիրները՝ խցանումներից, աղբից, օդի աղտոտվածությունից մինչև անորակ ասֆալտ, կիսատ-պռատ մայթեր, ճանապարհներ, իշխանության համակարգային տապալումների հետևանքն են:

Այն ամենն էլ, ինչ հիմա են պատրաստվում անել քաղաքային իշխանությունները, ոչ թե լուծումներ, կարգավորումներ են, այլ ցայտնոտային քայլեր»,- գրել է Աբրահամյանը

Leave a comment