«Զվարթնոց» օդանավակայանում ներքին չվերթերի ուղևորներին սկսել են սպասարկել նոր սրահում (ՖՈՏՈ)

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարելավվել են ներքին չվերթերի ուղևորների սպասարկման պայմանները․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարելավվել են ներքին չվերթերի ուղևորների սպասարկման պայմանները։


Երևան-Կապան-Երևան երթուղու ուղևորների հաշվառումն ու նստեցումն այսուհետ իրականացվում են նոր և առավել հարմարավետ սրահում։


Երևան–Կապան չվերթերի մասին


Երևան–Կապան–Երևան երթուղին Հայաստանի միակ կանոնավոր ներքին ավիաուղղությունն է։ Չվերթերը մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 21-ին՝ «Սյունիք» օդանավակայանի շուրջ 30 տարվա դադարից հետո։ Թռիչքներն իրականացնում է NovAir ավիաընկերությունը Let L-410 ինքնաթիռով։


Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման պատճառով չվերթերը ժամանակավորապես դադարեցվել էին 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մարտի 31-ը, ինչպես նաև հոկտեմբերի 24-ից։





 


Leave a comment