ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Եռաբլուրը հազարավոր դիակներով ավելացրած նողկանքը եղկելի է անվանում դրա մասին բարձրաձայնող կին լրագրողին։
Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը՝ ուղղված իր ընդդիմախոսներին:
«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»,- հարցրեց լրագրողը:
Ինչին ի պաստասխան Փաշինյանն ասաց.
«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից»։