Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց

Բաժանորդագրվել

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ բանակցությունները պետք է կայանան առաջիկայում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ։ Նա այդ մասին ասել է Բեռլինում «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովին նվիրված ասուլիսի ժամանակ։

Մերցը նշել է, որ բանակցությունները պետք է կայանան մոտ ապագայում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Նա հավելել է, որ անցկացման վայր կարող է լինել, օրինակ, ԱՄԷ-ն։

Ինչպես գրում է «Bloomberg» գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռից զանգել է «Կամեցողների կոալիցիայի» հանդիպման մասնակիցներին (ԵՄ 30 երկրների ներկայացուցիչները հավաքվել էին Բեռլինում), և պատմել, որ Ռուսաստանի առաջնորդի հետ իր զրույցը կօգնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։

Գործակալությունը նաև նշում է, որ եվրոպական երկրներից մեկի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բանակցությունների թեմայով զրուցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շենժենում ԱԽՏՀ գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին առաջարկել է գալ Մոսկվա՝ կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ Ուկրաինան և Եվրոպան դեռևս պատրաստ չեն փոխզիջումների հանուն հակամարտության կարգավորման։

Leave a comment