Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ

Իտալական «Էմպոլին» պայմանագիր է կնքել շան հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մաուի անունով շունը դարձել է Իտալիայի B Սերիայում հանդես եկող ակումբի մասկոտը։ Կենդանու հետ պայմանագրի կնքման արարողությունը կայացել է այնպես, ինչպես ֆուտբոլիստների դեպքում է։

Մաուին կմասնակցի միջոցառումների, կհայտնվի տրիբունաներում և մեդիասրահում։

Իտալիայի B Սերիայի 11-րդ տուրից հետո «Էմպոլին» 9 միավորով նախավերջին տեղում է։

Leave a comment