Փողկապների «լեզուն» և համաշխարհային մամուլը. Պուտին–Սի–Թրամփ հանդիպման նրբերանգները

https://arm.sputniknews.ru/20261119/pvoghkapneri-lezun-ev-hamashkharhajin-mamuly-putinsitramp-handipman-nrberangnery-109550792.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109545103_84:0:1417:1000_1920x0_80_0_0_027248cabc2bdc70eb3cbd45fd5ee5f0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), փողկապ

ամն, ռուսաստան, չինաստան, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), փողկապ

Բաժանորդագրվել

Շենժենյան բանակցությունները հետաքրքրել են ոչ միայն ռուսներին, չինացիներին և ամերիկացիներին, այլև աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ այս հանդիպումը դարձրել են իրենց կայքերի գլխավոր թեման։

Լրագրողները, որոնց բախտ է վիճակվել հայտնվել Պուտին-Թրամփ-Սի հանդիպման սրահում, բառացիորեն որսում էին քաղաքական գործիչների յուրաքանչյուր խոսքը այս պատմական իրադարձության ժամանակ: Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները նստել էին բացարձակապես կլոր, առանց անկյունների սեղանի շուրջ:

Եվ քանի դեռ որոշ լրագրողներ որսում էին նրբությունները՝ դրանք ռեպորտաժներ դարձնելու համար, արտասահմանյան լրատվամիջոցներն ուշիուշով հետևում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպմանը:

Ամերիկյան CNN կայքի գլխավոր էջի բոլոր առաջին նորությունները նվիրված են բանակցություններին: Վերնագրերում գրեթե ամենուր հիշատակվում է Ռուսաստանի առաջնորդը. «Պուտինը Թրամփի հետ հանդիպումից հետո «գերազանց տրամադրություն» ունի, հայտնում է Կրեմլը», «Նա իմ ընկերն է». Թրամփը գովում է Պուտինին իրենց հանդիպման սկզբում», «Զինվորական սպան տեղափոխում է Պուտինի միջուկային ճամպրուկը»։

Թրամփի «Պուտինն իմ ընկերն է» արտահայտությունն ակնթարթորեն վերածվեց ամերիկյան և միջազգային լրատվամիջոցների, այդ թվում՝ BBC-ի, CNN-ի և The Independent-ի վերնագրերի` միաժամանակ արժանանալով նախկին դիվանագետների ու վերլուծաբանների սուր քննադատությանը։ Մասնավորապես CNN-ի հետ զրույցում փորձագետները հարց են բարձրացնում. «Ռուսաստանն ու Չինաստանն Ամերիկայի ընկերները չեն։ Ինչո՞ւ է Թրամփը նրանց ընկեր համարում»։

Բրիտանական լրատվամիջոցները հետ չեն մնում. The Guardian-ի գլխավոր էջում հեռարձակման վերնագիրն է. «Թրամփը բարձր է գնահատել Պուտինի հետ «հրաշալի հարաբերությունները»»:

Նույնիսկ «դեղին» The Mirror-ը, որն ավելի շատ ուշադրություն է դարձնում աշխարհիկ նորություններին, բանակցությունները զետեղել է կարևորագույն նորությունների շարքում: Կայքի առաջին լուրը բրիտանացի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի և նրա կնոջ մասին է, իսկ հենց նրա տակ՝ «Թրամփին նկատել են Պուտինի հետ ծիծաղելիս, Թրամփը պարծեցել է՝ «նա իմ ընկերն է»։

Գերմանական The Bild-ի կայքի գլխավոր էջում ևս տեղադրվել է «Թրամփի ընկեր Պուտինը» վերնագիրը, իսկ ֆրանսիական BFM TV-ը բանակցություններում ուշադրությունը կենտրոնացրել է այն դրվագի վրա, որ Թրամփն ու Սի Ծինփինը «ցանկանում են օգնել վերջ դնել» Ուկրաինայի հակամարտությանը:

Չինաստանի պետական հեռուստառադիոկորպորացիան մեջբերում է իր երկրի առաջնորդին. « Աշխարհում խաղաղության պահպանման հարցում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները համընկնում են»:

Դիվանագիտության գույները և նշանները

Ռուսական Daily Storm–ը ուշադրություն է դարձրել «աքսեսուարների լեզվին»։ Լրատվամիջոցի վերլուծաբանները նկատել են, որ Պուտինը Չինաստանում Թրամփի հետ հանդիպմանը, ինչպես և Ալյասկայում Թրամփի հետ հանդիպելիս նույն գույնի փողկապով է եղել:

Իսկ ահա ԱՄՆ նախագահն այժմ կարմիրի փոխարեն կապույտ փողկապով է։

Կարմիրը սովորաբար կապում են ուժի, վճռականության և էներգիայի հետ: Մուգ կարմիրը հեղինակության, կարգավիճակի և զուսպ վստահության մասին է: Կապույտը նշանակում է վստահություն և դիվանագիտություն: Հետևություն` Պուտինն իրեն և իր հեղինակությանը չի դավաճանում, իսկ Թրամփը սկսել է ավելի շատ վստահել ՌԴ նախագահին: Պատահական չէ, որ նա հենց շեմքից հայտարարել է. «Սա իմ ընկերն է»։

Ուկրաինան և Եվրոպան առայժմ պատրաստ չեն փոխզիջումների․ Պուտին

Ռուսաստանի նախագահն ընդհանրապես սիրում է մուգ կարմիր։ Այս երանգի փողկապով նա առնվազն ութ խոշոր միջազգային իրադարձությունների է մասնակցել։ Նա մուգ կարմիր–սև գծերով փողկապ էր ընտրել 2017-ին Վիետնամում ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի համար (ի դեպ, այնտեղ ևս հանդիպել էր Թրամփի հետ): 2018-ին Արգենտինայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում նա սև նախշերով մուգ կարմիր փողկապով էր։ 2019-ին Օսակայում Ռուսաստանի նախագահը ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպել էր մանր սև նախշով մուգ կարմիր փողկապով։ Նույն գույնի փողկապ էր ընտրել 2024-ին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի և 2025-ին Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման համար։

Թրամփն ավելի փոփոխական է, ընդ որում՝ ոչ միայն խոսքերում։ 2017-ին Համբուրգում նա Պուտինի հետ հանդիպել էր շեղ գծերով կապույտ փողկապով։ Վիետնամում ԱԽՏՀ-ի գագաթնաժողովին նա ներկայացել էր կապույտ և նախշերով փողկապով։ 2018-ին Հելսինկիում ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջնորդների միջև բանակցություններին Թրամփը կարմիր փողկապով էր, իսկ 2019-ին Օսակայում՝ վարդագույն գծավոր փողկապով։

Շենժեյան հանդիպման համար ՉԺՀ-ի նախագահը ևս մուգ կարմիր փողկապ է ընտրել։

Ի դեպ, ԱԽՏՀ գագաթնաժողովի և երեք առաջնորդների հանդիպման անցկացման համար Շենժեն քաղաքի ընտրությունը պատահական չէր. կես դար առաջ ներկայիս Շենժենի փոխարեն այնտեղ փոքր ձկնորսական բնակավայրեր և բրնձի դաշտեր էին։ Ժամանակակից մեգապոլիսը կառուցվել է 40 տարվա ընթացքում` դառնալով տարածաշրջանի արագընթաց զարգացման վառ օրինակ: 1970-ականների վերջին Շենժեն ավանում ապրում էր 30 հազար մարդ, իսկ այսօր՝ մոտ 18 միլիոն: Այստեղ վեր են խոյանում երկնաքերեր, երթևեկում են ինքնակառավարվող մեքենաներ, գործում են տեխնոլոգիական խոշորագույն ընկերություններ։ Սա զարգացած արդյունաբերությամբ ու նոր տեխնոլոգիաների ստեղծմանը միտված նորարարական էկոհամակարգով քաղաք է, որը հաճախ անվանում են ապագայի քաղաք, չինական Սիլիկոնյան (Սիլիցիումային) հովիտ և Չինաստանի տնտեսական հրաշքի խորհրդանիշ։

Պուտինը Չինաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների հետ հանդիպումը պատմության նոր էջ է որակել

Leave a comment