Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Միացյալ Նահանգներ հնարավոր այցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։
Նա նշել է, որ Թրամփի հետ քննարկել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը։
Նախագահը շեշտել է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացվել՝ նշելով, որ պետք է առաջնորդվի, նախ և առաջ, նրանով, թե ինչ է կատարվում երկրի ներսում։
«Ամեն դեպքում, շնորհակալություն եմ հայտնում ամերիկյան կողմին հրավերի համար։ Այնուամենայնիվ, ռուսական պատվիրակությունն այնտեղ ներկայացված կլինի բարձր մակարդակով», – ասել է Պուտինը։