Մի շարք հասցեներում ջուր չի լինի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ նոյեմբերի 19-ին մի շարք հասցեներում ջրանջատումներ են սպասվում.

ժամը 16:30-ից մինչև նոյեմբերի 20-ը 00:00-ն կդադարեցվի  Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ, Ղանդիլյան փողոցների, Ղանդիլյան 1-4 նրբանցքների, Ղանդիլյան 1-ին փակուղու, Ղուկասյան փողոցի, Ղուկասյան 1-16 շարքերի, Ղուկասյան Պ. Բարաք 2-8 շարքերի, Մազմանյան փողոցի, Մազմանյան 1-ին նրբանցքի, Կոմինտերնի փողոցի, Կոմինտերնի 1-3 նրբանցքների, Կոմինտերնի 1-3, 5 շարքերի, Կոմինտերնի 1-ին շարք 1-ին նրբանցքի, Ծննդատան, Լ. Մադոյան, Մերկուրով, Մատնիշյան, Տիգրան Մեծ, Սպարտակ փողոցների, Սպարտակ 1-ին և 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը,
ժամը 15:40-19:00-ն կդադարեցվի  Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի, Շահումյան, Խուդյակով, Ռուսթավելի, Ա. Խանջյան, Բարանա փողոցների ջրամատակարարումը,
ժամը 15:30-20:00-ն կդադարեցվի  Գորիս քաղաքի Մ. Խորենացի, Դավիթ Բեկ, Մ. Սարյան փողոցների ջրամատակարարումը,
ժամը 15:30-ից մինչև նոյեմբերի 20-ը 15:30-ն կդադարեցվի  Արբաթ և Ղուկասավան գյուղերի    ջրամատակարարումը,
ժամը 15:00-18:00-ն կդադարեցվի Մանուշյան փողոցի ջրամատակարարումը,
ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Զ. Քանաքեռցու 72-173/3 շենքերի, 69-175/5 տների, Մ. Մելիքյան փողոցի, Քանաքեռ Կայարանի ջրամատակարարումը,
ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի  Զորակ, Դաշտավան, Դարբնիկ գյուղերի ջրամատակարարումը,
ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը,
ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի  Կապան քաղաքի Գործարանային փողոցի ջրամատակարարումը,
ժամը 10:15-18:00-ն կդադարեցվի  Արմավիր քաղաքի Գործարանային 1, 2 շենքերի, Սայաթ-Նովա 1Ա-8Ա շենքերի   ջրամատակարարումը,
ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի  Սևան քաղաքի Նալբանդյան, Շինարարներ, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցների  ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment