Ուշակովը՝ Պուտինի և Թրամփի հանդիպման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը լավ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցն ու երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Լավ հանդիպում էր։ Քննարկել ենք եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը, մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր։ Բնականաբար, անդրադարձել ենք նաև ուկրաինական կարգավորման հարցերին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հանդիպումը նախապատրաստական բնույթ է կրել եռակողմ գագաթնաժողովից առաջ։ Ուշակովը նաև հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպման արդյունքներով «առանձնապես կարևոր հայտարարություններ» չեն արել։

Leave a comment