Թեմաներ կան, որոնք կա՛մ նոր ենք սկսում բացահայտել, ակտիվ քննարկման փուլ մտնել, կա՛մ այդ թեմաները դեռևս իրենց հանրային քննարկումների կամ մանրամասների բացահայտման գագաթնակետին չեն հասել, Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ես մասնավորապես կուզեմ խոսել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման մասին: Խնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին մենք ունենանք վիզաների ազատականացում:
Ընդհանրապես լինում է այդպես, որ երբ խնդիր ենք առաջադրում և ժամկետ սահմանում, ժամանակի հետ այդ խնդրի իրականացումը թվում է պակաս իրատեսական: Ես պետք է ասեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման այն թեմաներից է, որ ժամանակի հետ, 2029-ին այդ արդյունքն ունենալն ավելի իրատեսական է՝ մանավանդ մեր քաղաքական հարաբերությունների համատեսքստում։
Այս առումով կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը շատ էական է և սահմանների կառավարման համակարգում պետք է առաջիկայում բարեփոխումներ իրականացնենք, բայց այս թեմայի հետ, ձեռք ձեռքի պետք է քայլի թվայնացման գործընթացը»-նշել է Նիկոլ Փաշինյանը: