https://arm.sputniknews.ru/20261119/ashkharhagrutjuny-chpetq-e-vorvoshi-vov-petq-e-apri-gevvorg-tamamjani-elujtn-ahk-um-109524346.html
Աշխարհագրությունը չպետք է որոշի՝ ով պետք է ապրի․ Գևորգ Թամամյանի ելույթն ԱՀԿ-ում
Աշխարհագրությունը չպետք է որոշի՝ ով պետք է ապրի․ Գևորգ Թամամյանի ելույթն ԱՀԿ-ում
Sputnik Արմենիա
Թամամյանը գլխավորել է ԱՀԿ տնօրենի յոթ թեկնածուների միջազգային փորձագիտական գնահատման աղյուսակը՝ ստանալով 14 հնարավոր միավորից 12-ը և 4 միավորով առաջ անցնելով… 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T12:35+0400
2026-11-19T12:35+0400
2026-11-19T12:38+0400
գևորգ թամամյան
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109524158_0:0:2720:1531_1920x0_80_0_0_309329139f2a51228a2a6ca7275e4042.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով պետք է ապրի․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենի թեկնածուների առաջին համաժողովում հայտարարել է ԱՀԿ տնօրենի թեկնածու, մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։ Նա հայտարարել է՝ ԱՀԿ համակարգից չէ, երբևէ կազմակերպությունում չի աշխատել, նախարարություն էլ չի ղեկավարել, ինչի պատճառով իրեն շատերն անվանում են «դրսի մարդ»։ Սակայն նպատակադրված է փոփոխություններ անել համակարգում, քանի որ աշխատել է այնպիսի վայրերում և համակարգերում, որտեղ ստիպված է եղել սահմանափակ ռեսուրսներով, բայց հրաշալի թիմով բուժհաստատություններ կառուցել ու ղեկավարել։ Թամամյանի խոսքով՝ երբ 2015թ-ին Բոստոնից Հայաստան վերադարձավ՝ վճռականորեն տրամադրված էր ստեղծելու մանկական քաղցկեղի բուժման լավագույն ծրագրերից մեկը, բայց շատերը նրան թերահավատորեն ընդունեցին։ Այսօր, սակայն, դա արդեն իրականություն է։ Երկու տարի առաջ ԱՀԿ-ի թիմն այցելեց Հայաստան և դրանից հետո հայտարարեց, որ ունենք մանկական քաղցկեղի բուժման լավագույն թիմերից ու ծառայություններից մեկը ողջ հետխորհրդային տարածաշրջանում։ Այսօր այդ թիմը ԱՀԿ-ի միջոցով իր գիտելիքները փոխանցում է մի շարք այլ երկրների։«Երբ ես սկսեցի ճամփորդել աշխարհով մեկ՝ առաջադրում ստանալու նպատակով, արհեստական բանականությանը մի հարց տվեցի. «Միայնակ, առանց թիկունքիս կանգնած որևէ երկրի և առանց դիվանագիտական կապերի, որքա՞ն է իմ շանսը՝ առաջադրվելու սեփական երկրից դուրս»։ Արհեստական բանականությունը պատասխանեց՝ «զրո»։ Կարծում եմ՝ արհեստական բանականությունն էլ էր այն ժամանակ կարծում, որ ես միամիտ եմ։ Ես, միևնույն է, գնացի։ Եվ այսօր ես կանգնած եմ այստեղ՝ առաջադրված Բոտսվանայի կողմից՝ որպես այս մրցապայքարի միակ միջտարածաշրջանային թեկնածուն»,- հայտարարել է Թամամյանը։Նա նշել է, որ իր ծրագիրը հիմնված է 3 սկզբունքների վրա՝ ԱՀԿ-ն՝ մարդկանց համար։ ԱՀԿ-ն՝ երկրների համար։ ԱՀԿ-ն՝ արդյունքների համար հաշվետու։ Ծրագիրն ունի տասներկու հանձնառություն, որոնցից յուրաքանչյուրը չափելի է։ Թամամյանը խոստացել է՝ եթե ԱՀԿ տնօրեն ընտրվելուց հետո իր նախընտրական հանձնառությունների 80 տոկոսից պակասն իրականացնի, ապա երկրորդ ժամկետի համար չի դիմի։ Գևորգ Թամամյանը նաև անդրադարձել է ԱՀԿ-ի ապաքաղաքականացման կարևորությանը։ Նրա խոսքով՝ հանդիպումների ժամանակ բազմիցս լսել է այդ ցանկության մասին, և հիմա ինքն էլ առաջադրվել է հենց այդ նպատակով։Նշենք, որ օրերս հայտնի դարձավ նաև այն մասին, որ Գևորգ Թամամյանը գլխավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի յոթ թեկնածուների միջազգային փորձագիտական գնահատման աղյուսակը՝ ստանալով 14 հնարավոր միավորից 12-ը և 4 միավորով առաջ անցնելով մյուս մրցակիցներից։Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ պատմության մեջ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագահի պաշտոնում հայ է առաջադրվել։ Հատկանշական է, որ Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանայի կառավարությունը՝ երկրի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյի գլխավորությամբ, ինչը ևս բացառիկ դեպք է։ ԱՀԿ անդամ երկրները, որպես կանոն, այս պաշտոնում թեկնածու են առաջադրում հենց սեփական երկրի ներկայացուցչին։ Բոտսվանան առաջադրել է հայազգի բժշկին՝ հաշվի առնելով նրա գլոբալ ներդրումը սահմանափակ ռեսուրսներով երկրներում առողջապահական համակարգերի հզորացման և քաղցկեղի բուժման հասանելիության ապահովման գործում։ԱՀԿ նախագահի ընտրություններն անցկացվելու են 2027 թվականի մայիսին կազմակերպության 80-րդ համաշխարհային վեհաժողովի ժամանակ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109524158_405:0:2453:1536_1920x0_80_0_0_a0f1e77ad901d489187cf1280bff08f1.jpg.webp
գևորգ թամամյան, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
գևորգ թամամյան, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
Թամամյանը գլխավորել է ԱՀԿ տնօրենի յոթ թեկնածուների միջազգային փորձագիտական գնահատման աղյուսակը՝ ստանալով 14 հնարավոր միավորից 12-ը և 4 միավորով առաջ անցնելով մյուս մրցակիցներից։
«Ես առաջադրվել եմ հանուն այն մարդկանց, որոնց կարելի էր փրկել, բայց չփրկվեցին, որովհետև չունեին միջոցներ կամ գումար։ Ես առաջադրվել եմ հանուն Աֆրիկայում աշխատող համայնքային բուժաշխատողի, որը որպես կամավոր սպասարկում է մի ամբողջ տարածաշրջանի, և հանուն նրա որդու՝ Ջոշուայի՝ խելացի աչքերով այդ փոքրիկ տղայի։ Ես առաջադրվել եմ հանուն արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող այն կնոջ, որն արդեն երեք ամիս է՝ սպասում է ճառագայթային թերապիայի և դեռ գաղափար անգամ չունի, թե երբ այն կստանա։ Ես առաջադրվել եմ հանուն առաջնագծի այն բժիշկների ու բուժքույրերի, որոնք մահացան COVID-ի ժամանակ։ Ոչ թե այն պատճառով, որ պատվաստանյութ չկար, այլ որովհետև այն դեռ չէր հասել այնտեղ, որտեղ նրանք աշխատում էին»,- իր ելույթում ասել է Թամամյանը։
Նա հայտարարել է՝ ԱՀԿ համակարգից չէ, երբևէ կազմակերպությունում չի աշխատել, նախարարություն էլ չի ղեկավարել, ինչի պատճառով իրեն շատերն անվանում են «դրսի մարդ»։ Սակայն նպատակադրված է փոփոխություններ անել համակարգում, քանի որ աշխատել է այնպիսի վայրերում և համակարգերում, որտեղ ստիպված է եղել սահմանափակ ռեսուրսներով, բայց հրաշալի թիմով բուժհաստատություններ կառուցել ու ղեկավարել։
Թամամյանի խոսքով՝ երբ 2015թ-ին Բոստոնից Հայաստան վերադարձավ՝ վճռականորեն տրամադրված էր ստեղծելու մանկական քաղցկեղի բուժման լավագույն ծրագրերից մեկը, բայց շատերը նրան թերահավատորեն ընդունեցին։ Այսօր, սակայն, դա արդեն իրականություն է։ Երկու տարի առաջ ԱՀԿ-ի թիմն այցելեց Հայաստան և դրանից հետո հայտարարեց, որ ունենք մանկական քաղցկեղի բուժման լավագույն թիմերից ու ծառայություններից մեկը ողջ հետխորհրդային տարածաշրջանում։ Այսօր այդ թիմը ԱՀԿ-ի միջոցով իր գիտելիքները փոխանցում է մի շարք այլ երկրների։
«Երբ ես սկսեցի ճամփորդել աշխարհով մեկ՝ առաջադրում ստանալու նպատակով, արհեստական բանականությանը մի հարց տվեցի. «Միայնակ, առանց թիկունքիս կանգնած որևէ երկրի և առանց դիվանագիտական կապերի, որքա՞ն է իմ շանսը՝ առաջադրվելու սեփական երկրից դուրս»։ Արհեստական բանականությունը պատասխանեց՝ «զրո»։ Կարծում եմ՝ արհեստական բանականությունն էլ էր այն ժամանակ կարծում, որ ես միամիտ եմ։ Ես, միևնույն է, գնացի։ Եվ այսօր ես կանգնած եմ այստեղ՝ առաջադրված Բոտսվանայի կողմից՝ որպես այս մրցապայքարի միակ միջտարածաշրջանային թեկնածուն»,- հայտարարել է Թամամյանը։
Նա նշել է, որ իր ծրագիրը հիմնված է 3 սկզբունքների վրա՝ ԱՀԿ-ն՝ մարդկանց համար։ ԱՀԿ-ն՝ երկրների համար։ ԱՀԿ-ն՝ արդյունքների համար հաշվետու։ Ծրագիրն ունի տասներկու հանձնառություն, որոնցից յուրաքանչյուրը չափելի է։ Թամամյանը խոստացել է՝ եթե ԱՀԿ տնօրեն ընտրվելուց հետո իր նախընտրական հանձնառությունների 80 տոկոսից պակասն իրականացնի, ապա երկրորդ ժամկետի համար չի դիմի։
Գևորգ Թամամյանը նաև անդրադարձել է ԱՀԿ-ի ապաքաղաքականացման կարևորությանը։ Նրա խոսքով՝ հանդիպումների ժամանակ բազմիցս լսել է այդ ցանկության մասին, և հիմա ինքն էլ առաջադրվել է հենց այդ նպատակով։
Նշենք, որ օրերս հայտնի դարձավ նաև այն մասին, որ Գևորգ Թամամյանը գլխավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի յոթ թեկնածուների միջազգային փորձագիտական գնահատման աղյուսակը՝ ստանալով 14 հնարավոր միավորից 12-ը և 4 միավորով առաջ անցնելով մյուս մրցակիցներից։
Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ պատմության մեջ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագահի պաշտոնում հայ է առաջադրվել։
ԱՀԿ նախագահի ընտրություններն անցկացվելու են 2027 թվականի մայիսին կազմակերպության 80-րդ համաշխարհային վեհաժողովի ժամանակ։