Չինաստանում եռակողմ հանդիպման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինպինն ընտրել էին մուգ կարմիր երանգի դասական փողկապներ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ վառ կապույտ։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Սիին՝ եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար։
ՌԴ նախագահն առաջարկել է քննարկել գլոբալ և տարածաշրջանային հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցերը։
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար։