Լուրջ հոգեբաններ, հանրային հոգեբանության եւ սոցիոլոգիայի մասնագետներ, անգամ հոգեբույժներ պետք է աշխատեն մեր երկրում, որպեսզի կարողանան իրավիճակը վերլուծել։ Ասենք, մեկ ամսից ավելի արտերկրյա վոյաժների մեկնած, սիրուն-սիրուն տեղերում եղած, թանկ հյուրանոցներում հանգրվանած, իրեն հաճելի մարդկանց հետ շփված Նիկոլ Փաշինյանի նյարդերն ինչո՞ւ են տեղի տալիս: Ինչպե՞ս է պատահում, որ դրսում ում տեսնում է, շողոքորթ ու քծնական ժպիտ է բացվում դեմքին, ամբողջ մարմնով հնազանդություն ու սեր ճառագում, իսկ գալիս է Հայաստան, հայ մարդկանց է տեսնում` գազազում, սկսում է բղավել, անպարկեշտ արտահայտություններ անել, հիստերիկ շարժումների ու ջղաձգության մեջ ընկնել: Մենք` շարքային քաղաքացիներս, անկարող ենք այս ֆենոմենը բացատրել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում այս մարդու գլխում, հոգում, օրգանիզմում: Գուցե բժշկական օգնության եւ դեղորայքային բուժման կարի՞ք ունի:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: