ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած կարճատև հանդիպումը հիմք է ստեղծել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջիկա եռակողմ գագաթնաժողովի հաջող անցկացման համար։
«Նախագահ Պուտինն այստեղ կժամանի փոքր-ինչ ուշ։ Մենք եռակողմ հանդիպում կունենանք, ինչպես այն անվանում են։ Ես անհամբերությամբ սպասում եմ դրան։ Մենք հենց նոր կարճ հանդիպում ունեցանք նախագահ Պուտինի հետ՝ դրա հիմքը նախապատրաստելու համար, և կարծում եմ՝ հնարավոր է՝ մեզ հաջողվի արդյունավետ եռակողմ հանդիպում անցկացնել»,- ասել է Թրամփը Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը ցանկանում են նպաստել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։