Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը հրավիրված է մասնակցելու Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. այս մասին հայտնի է դառնում G20-ի պաշտոնական կայքից։
Այն կանցկացվի դեկտեմբերի 14-15-ին Մայամիում։
G20-ը կամ Քսանյակի խումբը միջազգային ֆորում է, որը միավորում է աշխարհի խոշորագույն զարգացած և զարգացող տնտեսությունները՝ տնտեսական քաղաքականությունը քննարկելու և համակարգելու համար:
Դրա մասնակիցները ներկայացնում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 85%-ը և աշխարհի բնակչության երկու երրորդը։