Ընտրվել եմ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ․ Նազելի Բաղդասարյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքյան էջից։

«Շնորհակալ եմ գործընկերներին ցուցաբերած վստահության համար։

Կարևորում եմ Հայաստանի Հանրապետության ակտիվ և բովանդակային մասնակցությունը միջխորհրդարանական համագործակցության հարթակներում»,- նշված է գրառման մեջ։

Leave a comment