SIL Group-ի կազմում իր գործունեությունն է սկսում նոր ընկերություն՝ «ԱԼԵ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությունը, որը գործում է AlecoPay ապրանքանիշով։ Ընկերությունը ստեղծում և զարգացնում է ժամանակակից վճարային լուծումներ՝ համադրելով նորարարական տեխնոլոգիաները, անվտանգությունն ու մարդկանց իրական կարիքները։
AlecoPay-ի միջոցով SIL Group-ն ընդլայնում է իր գործունեությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում՝ նպատակ ունենալով ձևավորել թվային ծառայությունների միջավայր, որտեղ ամենօրյա վճարումներն ու ֆինանսական գործարքները կլինեն ավելի պարզ, հասանելի և հարմար։ AlecoPay-ի զարգացման հիմքում միասնական թվային էկոհամակարգի ձևավորման տեսլականն է։
Ընկերության նպատակն է մեկ հարթակում միավորել բազմազան ֆինանսական ծառայություններ և առօրյա կարիքներին համապատասխան թվային լուծումներ՝ հաճախորդներին տալով իրենց ֆինանսները կառավարելու ավելի հարմար հնարավորություններ։ Այս մոտեցման կենտրոնում մարդն է՝ իր ժամանակով, պահանջներով և ակնկալիքներով։ Վստահություն՝ որպես զարգացման հիմք Վստահությունը, անվտանգությունը, հասանելիությունը, նորարարությունն ու համագործակցությունը AlecoPay-ի գործունեության հիմնարար արժեքներն են։
Դրանք ձևավորում են ընկերության մոտեցումը՝ լուծումների մշակումից մինչև հաճախորդների և գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցում։ Ընկերությունը ձգտում է դառնալ ոչ միայն վճարումներ կատարելու հարմար միջոց, այլև հաճախորդների ֆինանսական առօրյայի վստահելի ուղեկիցը՝ շարունակաբար զարգացնելով իր ծառայություններն ու արձագանքելով փոփոխվող կարիքներին։
SIL Group-ի կազմում AlecoPay-ը սկսում է իր զարգացման ուղին՝ հստակ նպատակով. տեխնոլոգիական հնարավորությունները վերածել մարդկանց համար գործնական արժեքի և մասնակցել Հայաստանում թվային վճարումների մշակույթի զարգացմանը։
AlecoPay – Ստեղծում ենք առօրյա վճարումների ապագան։