Ալեն Սիմոնյան․ Դեկտեմբերին նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու (PAN.am)

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան: Այդ մասին նա հայտնել է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։

«Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, ոչ Բաքու քաղաք»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել է, հիմա պատասխան այցով պետք է ինքը մեկնի։

«Տեխնիկական, համագործակցության հարցեր ենք քննարկում»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև ասել է, որ Հաջիևի հետ արդեն քննարկել է անհետ կորած անձանց խնդիրը, և մտադիր են միմյանց ճանապարհային քարտեզներ տրամադրել, գրում է Sputnik Արմենիան:

Հունիսի 14-ին Դիլիջանում հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Դա Ալիևի օգնականի առաջին այցն էր ՀՀ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր:

Leave a comment