«Պարոն Միրզոյան, Ձեր գործը գերիների մասին մեզնից շատ ու քիչ մտածելը չէ, Ձեր գործը բացառապես գերիների վերադարձով զբաղվելն է». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր թիմակից Սյուզաննա Ավետիսյանի՝ ԱԺ-ում գերիների մասին հերթական հարցը հերթական անգամ հունից հանեց Արարատ Միրզոյանին, ով սկսեց մուննաթ գալ, թե բա՝ կարող ա գիտեք՝ գերիների մասին ինձնից շատ եք մտածում։

Պարոն Միրզոյան, Ձեր գործը գերիների մասին մեզնից շատ ու քիչ մտածելը չէ, Ձեր գործը բացառապես գերիների վերադարձով զբաղվելն է։

Գերիների հարցի մասին խոսում ենք անդադար, քանի որ դուք եք նրանց մոռացության մատնել։ Բաքվի բանտերում մարդիկ կան, ովքեր վեց տարի է գերության մեջ են, վեց տարի…

Ամեն վերադարձած հայրենակցի համար անձամբ Ձեզ շնորհակալություն կհայտնեմ։

Սպասում ենք։

Իսկ մինչ այդ, օր չի լինելու, որ ձեր խղճին չծանրանա նրանց այնտեղ անցկացրած ամեն րոպեն, որտեղ էլ որ գտնվեք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment